Սլովակիայի վարչապետը ժամանել է Բաքու

Սլովակիայի վարչապետը ժամանել է Բաքու

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։
Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։

Վարչապետի պատվին Հեյդար Ալիեւի միջազգային օդանավակայանում պատվո պահակախումբ է շարվել։ 

Նշվում է, որ Ֆիցոյին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը և պաշտոնատար այլ անձինք։

Սպասվում է, որ Սլովակիայի կառավարության ղեկավարը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։