Միշել Օբաման կզբաղեցնի՞ Ջո Բայդենի տեղը 

Միշել Օբաման կզբաղեցնի՞ Ջո Բայդենի տեղը 

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հնարավոր է հրաժարվի նախագահական ընտրապայքարից` հօգուտ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տիկնոջ՝ Միշել Օբամայի, գրում է գերմանական հայտնիի Der Spiegel պարբերականը։ Համաձայն հրապարակման, այդ խոսակցությունները տարածվել են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունում։ Ընդ որում, իբրեւ թե նման հեռանկարն արդեն գնահատվել է իրականացված սոցիոլոգիական հարցմամբ։ Նշենք, որ Միշել Օբաման մինչ այս պահը հայտարարել է, որ ցանկություն չունի քաղաքականությամբ զբաղվելու եւ այն համարում է «կեղտոտ գործ»։

Ամերիկյան օրենսդրության համաձայն, նախագահը ԱՄՆ-ում չի կարող երկու ժամկետից ավել պաշտոնավարել, սակայն նրանց կանայք կարող են առաջադրվել։ Այսպես, Բիլ Քլինթոնի կինը՝ Հիլարի Քլինթոնը երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրապայքարին 2008 եւ 16 թվականներին։ Նշենք, որ շատ վերլուծաբաններ համարում են, որ Միշել Օբաման Դեմոկրատական կուսակցության՝ առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու միակ հույսն է։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում տեղի են ունենալու այս տարի աշնանը։ Այս պահի դրությամբ, դեմոկրատներից առաջադրվել է գործող նախագահ Ջո Բայդենը, ով 81 տարեկան է, հանրապետականներից` 77 տարեկան Դոնալդ Թրամփը։