Սուրեն Պետրոսյանն ազատության մեջ է

Սուրեն Պետրոսյանն ազատության մեջ է

Րոպեներ առաջ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց։

Լրագրողների հետ զրույցում ասաց, որ կգնա տուն և անմիջապես կմեկնի պայքարը շարունակելու։

«Նոր մտքեր, նոր գաղափարներ ու ամեն ինչ շատ լավ է լինելու։ Այն, ինչ ինձ առաջադրված է եղել, որևէ աղերս չունի ինձ հետ։ Որևիցե կապ չեմ ունեցել որևէ բանի հետ։ Ոչ մի բան չի խանգարելու մեր պայքարին, մեր վճռականությանը»,-նշեց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 23-ին մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել նաև Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, որն այնուհետև տեղափոխվել էր հիվանդանոց։ Բոլորն ազատ էին արձակվել, բացի Պետրոսյանից։