Ուրախ կլինեմ բանավիճել Թրամփի հետ․ Բայդեն

Ուրախ կլինեմ բանավիճել Թրամփի հետ․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր ընդդիմախոս, Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ բանավեճին: 

Այդ մասին քաղաքական գործիչն ասել է լրագրող Հովարդ Սթերնին տված հարցազրույցում։

Հանրապետականների ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն բազմիցս կոչ է արել Բայդենին հանդիպել իր հետ՝ պնդելով, որ կկարողանա ցույց տալ ամերիկյան առաջնորդի կոգնիտիվ խնդիրների առկայությունը:

«Չգիտեմ՝ երբ։ Այնուամենայնիվ ուրախ կլինեմ բանավիճել նրա հետ», - ասել է Բայդենը։

Բանավեճերի անցկացման հանձնաժողովը նախորդ տարվա նոյեմբերին որոշել էր երեք փուլերի ժամկետները, դրանք կանցկացվեն սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: