Ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և Չինաստանի ՊՆ ղեկավարները

Ի՞նչ են քննարկել Ռուսաստանի և Չինաստանի ՊՆ ղեկավարները

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության մասնակից երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում կայացել է Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուի և Դուն Ցզյունի հանդիպումը։

ՌԴ ՊՆ ղեկավարի խոսքով՝ ռուս-չինական ռազմական համագործակցությունը կարևոր տարր է երկու երկրների պաշտպանունակության բարձրացման համար։

«Մենք վճռական ենք կյանքի կոչել ամենաբարձր մակարդակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները», - ասել է Շոյգուն՝ նշելով, որ երկու երկրների մոտեցումները «արդի աշխարհակարգի հիմնարար հարցերի և արդի միջազգային խնդիրների նկատմամբ համընկնում են կամ մոտ են»։

Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները «աննախադեպ մակարդակի վրա են»։

Ռուս նախարարը նաև ընդգծել է, որ «աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը չի հանդարտվում»։