Կհարվածի՞ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին․ Շոյգուն փակագծեր է բացել

Կհարվածի՞ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին․ Շոյգուն փակագծեր է բացել

Մենք չունենք ոչ աշխարհաքաղաքական, ոչ էլ ռազմական շահեր՝ հարձակվելու ՆԱՏՕ-ի անդամ պետությունների վրա։ 
Այս մասին Աստանայում ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Ըստ Շոյգուի՝ Ռուսաստանի Դաշնությունը պարզապես պաշտպանում է իր ժողովրդին իր պատմական տարածքներում՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի զորքերն են «եկել մեզ մոտ, և ոչ թե մենք՝ նրանց մոտ»։

«Ռուսաստանը հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։