Բլինկենը կրկին մեկնում է Իսրայել

Բլինկենը կրկին մեկնում է Իսրայել

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 30-ին կայցելի Իսրայել։ 

Այս մասին հայտնում է The Times Of Israel-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ըստ տեղեկության, այցի ընթացքում պետքարտուղարը կքննարկի Ռաֆահում՝ Իսրայելի պաշտպանության բանակի պլանավորված ռազմական գործողությունները, հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը և Գազայի հատվածում հոկտեմբերի սկզբից ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող ավելի քան հարյուր պատանդների ազատ արձակման հարցերը։

Սա կլինի Բլինկենի յոթերորդ այցը տարածաշրջան՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր։