Կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց․ Էմմիի հուզիչ գրառումը ծնողների մասին

Կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց․ Էմմիի հուզիչ գրառումը ծնողների մասին

Երգչուհի Էմմին արխիվային լուսանկար է հրապարակել ծնողների հետ և հուզիչ գրառում է արել։ Ֆեյսբուքյան իր էջում նա շնորհակալություն է հայտնել ծնողներին, որ սովորեցրել են ընդունել կյանքն իր լավ եւ վատ կողմերով։

«Իրականում կյանքն ինձ հետ շատ դաժան վարվեց։ Այսօր, երբ բոլորն իրենց ընտանիքների հետ են, ես իմ ծնողների ներկայությունը զգում եմ միայն հոգեպես։ Երբեւիցե չեմ դադարի ասել ծնողներիս շնորհակալություն, որ ինձ կյանք են տվել։

Շնորհակալ եմ, որ սովորեցրել եք ընդունել կյանքն իր լավ եւ վատ կողմերով։ Ապրել եւ չփոխվել։ Ինձ կյանք տվածների կենացը, ինձ կյանք տվողների կենացը։ Բոլորիդ կենացը»,- գրել է երգչուհին։