Նիկոլին հաղթում են՝ նրա նարատիվները բովանդակային առումով ջախջախելով

Նիկոլին հաղթում են՝ նրա նարատիվները բովանդակային առումով ջախջախելով

«Զանգի» հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանի գրառումը

Ինչու եմ ես պատերազմի մասին իրականության բացահայտմանը այսպիսի կարևորություն տալիս։ Որովհետև նիկոլիզմը ոչ թե անձի հարց է, այլ նառատիվների, և նիկոլիզմը ձևավորող նառատիվներից ամենագլխավորը՝ Անխուսափելիության նառատիվն է։ 

Ասում են պատերազմում պարտությունը անխուսափելի էր, Արցախի ամբողջական կորուստը անխուսափելի էր։ Հիմա էլ Տավուշյան իրավիճակում մեզ՝ դիմադրողներիս ներկայացնում են որպես իռացիոնալ կողմ, իբր չենք ցանկանում ընդունել մեր թույլ լինելու իրողությունը։ Իսկ իրենց ռացիոնալ կողմ, ովքեր շատ են սիրում Արարատը, բայց շարժվում են ըստ մեր թույլ լինելու իրողության։

Ըստ մաթեմատիկայի կանոնի՝ Եթե աքսիոման կեղծ է, ապա նրա վրա ապացուցված բոլոր թեորեմները, բոլոր թեզերը և բոլոր պնդումները կեղծ են։ Նիկոլիզմի աքսիոման հենց պատերազմում անխուսափելի պարտության թեզն է։ Նիկոլին չեն հաղթում «Նիկոլ դավաճան» գոռալով, Նիկոլին հաղթում են նրա նառատիվները բովանդակային առումով ջախջախելով։

Հիմա ըստ էության ինչի է ասում մեր կռված սպան։ Նախօրոք ասեմ, որ ոչ մի նոր բան չի ասվում։ Իմ էջում պատերազմի առաջին օրերի իրադարձությունները մեկին մեկ բազմիցս եմ նկարագրել, բայց սրա կարևորությունից ելնելով եկեք մեկ անգամ եվս լսենք կռված Տղուն։

- Թշնամին առաջին օրը կարողանում է ճեղքել մեր պաշտպանական գիծը, բայց ընթացքից հակագրոհի են անցնում մեր 2 գումարտակներ, որոնք ջախջախում են թշնամու զրահատանկային շարասյանը և վերականգնում են պաշտպանական գիծը։

- Ըստ կանոնադրության պատերազմական իրավիճակում գումարտակը 300 հոգուց պետք է դառնար 450 հոգի, բայց համալրումը տեղի չի ունենում։ Ավելին՝ չեն վերականգնվում նույնիսկ վիրավորների ու զոհվածնեերի տեղերը։ Եվ այս կիսատ գումարտակների դեմ է նույնիսկ թշնամին անզոր լինում և ռազմաճակատը չի փոխվում մինչև հոկտեմբերի 3-ը։ Հոկտեմբերի 3-ին արդեն առաջին գծում կանգնած մեր զինվորնեերի քանակը դառնում է կրիտիկական քիչ։
ՓԱՍՏԸ եվս մեկ անգամ շեշտենք՝ Ռազմաճակատը չի փլուզվել թշնամու տեխնոլոգիական ու օդային գերակայության պատճառով, ռազմաճակատը փլուզվել է մեր կողմի քանակային կրիտիկական քիչ լինելու հետևանքով։

Պատերազմի առաջին օրը Ջրականից լինում է զեկույց, որ ունեն համալրման հետ կապված լուրջ խնդիր։ Երևանում նստած ռազմաքաղաքական ղեկավարությունը իր գլխավոր չհրամանատարի հետ ունենում են խնդիրը լուծելու 3 տարբերակ, բայց ընտրում են չորրորդը՝ դադարեցնել համալրումը՝ այսինքն կտրում են գլխացավից գանգատվող պացիենտի գլուխը։

Այս փաստերը պարզ կերպով ջախջախում են նաև լևոնիզմի նառատիվները, որովհետև եթե պատեերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը լիներ նույնիսկ Տեր-Պետրոսյանը, ապա մենք պատերազմը հաղթելու էինք և Արցախը վերջնականապես ամրագրվելու էր որպես հայկական պետության անբաժանելի մաս։ Տեր-Պետրոսյանը հենց իր ձերքով հերքելու այն թեզը, թե ժամանակը Ադրբեջանի կողմն է աշխատել։
#մերուժըմերմեջէ