Պաղեստինամետ ցույցերի ետևում Ռուսաստանն է․ Փելոսի

Պաղեստինամետ ցույցերի ետևում Ռուսաստանն է․ Փելոսի

Գրել ենք, որ ամերիկյան մի շարք համալսարանների հարյուրավոր ուսանողներ վերջին օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում՝ ի պաշտպանություն պաղեստինցիների և հանուն Գազայում խաղաղության հաստատման։
Դրանք ուղեկցվել են նաև երիտասարդների զանգվածային ձերբակալություններով։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ, ներկայում՝ անդամ Նենսի Փելոսին հայտարարել է, որ պաղեստինամետ ցուցարարների թիկունքում կանգնած է Ռուսաստանը։

«Պուտինի շահերից է բխում, որ Դոնալդ Թրամփը հաղթի։ Այսպիսով, ես տեսնում եմ որոշակի խրախուսանք ռուսների կողմից տեղի ունեցողի վերաբերյալ»,- ասել է Փելոսին:

«Ես հավատում եմ բազմաթիվ ցուցարարների անկեղծությանը։ Դա օրգանական է, դա ինքնաբուխ է, դա իրական է: Բայց դրա մի մասը, կարծում եմ, ռուսական շունչ ունի, քանի որ վերաբերում է ընտրություններին»,- հավելել է նա: