Վեց ամսում Գազայում 141 լրագրող է սպանվել․ սարսափելի տվյալներ

Վեց ամսում Գազայում 141 լրագրող է սպանվել․ սարսափելի տվյալներ

Պատերազմի 203-րդ օրը Գազայում իսրայելական հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 77293-ի։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամում Գազայի հատվածում զոհվել է 43, վիրավորվել՝ 64 մարդ։ Միևնույն ժամանակ նշվում է, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից պաղեստինյան անկլավում սպանված լրագրողների թիվը հասել է 141-ի։

Նրանցից վերջինը, ըստ տեղեկությունների, պաղեստինյան El-An լրատվական գործակալության աշխատակից Մոհամմեդ Բիսամ ալ Ջամալն էր, ով սպանվել էր Ռաֆահում գտնվող իր տան վրա իսրայելական ավիահարվածի արդյունքում։