Թուրքիան ուզեց ոտք դնել Պաղեստին, բայց արաբական աշխարհը մերժեց

Թուրքիան ուզեց ոտք դնել Պաղեստին, բայց արաբական աշխարհը մերժեց

Գազայում տեղի ունեցած իրադարձությունների առաջին փուլում Թուրքիան առաջարկել է արտաքին ռազմական ուժեր տեղակայել անվտանգության ապահովման համար, սակայն արաբական երկրները մերժել են։

Նման տեղեկություն է հայտնել անձը չհրապարակված արաբ մի պաշտոնյա՝ իսրայելական «Kan News» հեռուստատեսության եթերում։

Հեռուստաալիքի հետ զրույցում արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։ «Թուրքիան ամեն կերպ փորձում է ազդել Գազայի իրավիճակի վրա և դիրքավորվել որպես կենտրոնական դերակատար։ Արաբական երկրները, ինչպիսին Եգիպտոսն է, նորմալ հարաբերություններ են պահպանում Թուրքիայի հետ, սակայն նրանք թերահավատորեն են վերաբերվում պաղեստինյան տարածքում տեղ անելու Թուրքիայի փորձերին»,- ասել է նա։ Աղբյուրը նաև հիշատակվում է, որ «Jerusalem Post» թերթը նույնպես մեկնաբանել էր այս տեղեկությունը՝ նշելով. «Թուրքիան փորձեց ոտք դնել Պաղեստին, սակայն արաբական երկրները մերժեցին դա»։