ԱՄՆ համալսարաններում պաղեստինամետ ցույցեր են․ կան ձերբակալվածներ

ԱՄՆ համալսարաններում պաղեստինամետ ցույցեր են․ կան ձերբակալվածներ

Միացյալ Նահանգների բազմաթիվ համալսարաններում չեն դադարում պաղեստինամետ բողոքի ակցիաները։ Ուսանողները բողոքում են Գազայի հատվածում շարունակվող ռազմական գործողությունների դեմ և պահանջում թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել շրջան։

Թեև որոշ ուսանողներ ձերբակալվել են, բայց ցույցերը չեն մարում: Ակցիաները շարունակվել են, երբ անգամ համալսարանների վարչակազմերը հորդորել են դադարեցնել այն և ապամոնտաժել բողոքավորների ժամանակավոր ճամբարները: Ցույցերը դադարեցնելու շուրջ բանակցությունները շարունակվում են։

Անցած հինգշաբթի ավելի քան 100 ուսանող է ձերբակալվել երկրի համալսարաններում: Բողոքի ցույցերին զուգահեռ կոչեր են հնչում ուղղված ուսումնական հաստատությունների վարչակազմերին՝ թույլ չտալ հակասեմականության դրսևորումներ: Նախօրեին «Ամերիկայի ձայնն» ականատես է եղել, թե Կոլումբիայի համալսարանում ինչպես են տեղի ունենում ձերբակալությունները:

Ցուցարարներից մեկը, ով հրաժարվել է հայտնել իր անունը, ներկայացրել է ուսանողների պահանջները: «Այստեղ եմ ընկերներիս հետ և պահանջում եմ անհապաղ զինադադար հաստատել [Գազայի հատվածում], որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն հասցնել Գազա»,- ասում է ցուցարարը: