Շտայնմայերին քննադատել են Էրդողանին «Իմ թանկագին բարեկամ» ասելու համար

Շտայնմայերին քննադատել են Էրդողանին «Իմ թանկագին բարեկամ» ասելու համար

Թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի Թուրքիայի կատարած այցը մեծ արձագանք է գտել գերմանական մամուլում:

Դրանք, որպես կանոն, եղել են քննադատական և այն էլ մեծամասամբ ուղղված Գերմանիայի նախագահին: «BİLD» թերթն ուշադրություն է հրավիրել Շտայնմայերի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասված «Իմ թանկագին բարեկամ» արտահայտության վրա և գրել. «Փաստորեն, Շտայնմայերն Էրդողանին շողոքորթելու կարիք ուներ»: Թերթում տեղ գտած արտահայտությունն ուղեկցվել է նաև Էրդողանի հասցեին հնչած տգեղ արտահայտություններով։