Փաշինյանին սպասում են Մոսկվայում

Փաշինյանին սպասում են Մոսկվայում

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հույս է հայտնել, որ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի վարչապետը կգա Մոսկվա՝ մասնակցելու գագաթնաժողովին, Օվերչուկն ասել է, որ Ռուսաստանը մայիսին սպասում է Փաշինյանի այցին։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չէր բացառել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի մոտալուտ հանդիպումը։