Այս 3 րոպեն դառնալու են « հումք» թշնամիների քարոզչության համար

Այս 3 րոպեն դառնալու են « հումք» թշնամիների քարոզչության համար

Էմին Երիցյանի գրառումը

Ինչ-որ դեպուտատ աղջիկ նոր ոգևորված ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Հայաստանում եզդիների ու ասորների, ընդհանրապես ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն կա։

Ու պնդում է, որ «Հայը Հայաստանում չի կարող ասել եզդիների նկատմամբ խտրականություն չկա»։ Փաստորեն, եզդիների նկատմամբ հայի խտրական լինելը անտրոպոլոգիական փաստ է հայտարարում։
Գուցե առողջապահության ոլորի մասնագետ զրուցի այդ աղջկա հետ։

Հետաքրքիր է, հասկանո՞ւմ է, որ դա Հայաստանի նկատմամբ դիվերսիայի ու թշնամական գործողության նման մի բան է։ 
Այս 3 րոպեն դառնալու են « հումք» թշնամիների քարոզչության համար առաջիկա մի քանի տարվա համար։

Կամ գիտակցու՞մ է, որ իր այդ հայտարարությամբ ապականում է Հայաստանում փոքրամասնությունների վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ապագա մոնիտորինգային զեկույցները։