Նեթանյահուն դիմել է ժողովրդին

Նեթանյահուն դիմել է ժողովրդին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը՝ մայիսի 5-ին, ուղերձ է հղել հրեա ժողովրդին՝ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Նրա հայտարարությունները մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները։
«Այն ժամանակ կային համաշխարհային առաջնորդներ, որոնք մեր հանդեպ թշնամական կողմն էին բռնում։ Իսկ Հոլոքոստի գլխավոր դասը սա է. «Եթե մենք մեզ չպաշտպանենք, մեզ ոչ ոք չի պաշտպանի։ Եվ եթե մենք ստիպված լինենք միայնակ պայքարել, մենք գլուխ կհանենք», - ասել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը մեկնաբանել է պատանդների ազատ արձակման շուրջ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների առաջընթացը։ Նա կոչ է արել չվստահել մամուլում տարածված լուրերին, որոնք վնասում են բանակցություններին և պատանդների հարազատներին․ «Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք առևանգվածներին ազատելու համար։ Մենք ամբողջությամբ կենտրոնացած ենք այս հարցի վրա»։

Նրա խոսքով, Իսրայելը պատրաստ է ժամանակավոր հրադադարի և այլ զիջումների՝ հանուն պատանդների ազատ արձակման։ Այնուամենայնիվ, ՀԱՄԱՍ-ը պահանջում է ռազմական գործողությունների վերջնական դադարեցում և զորքերի դուրսբերում Գազայի հատվածից։ 

«Իսրայել պետությունը չի կարող համաձայնել դրան…»,-նշել է Նեթանյահուն: Նրա պնդմամբ, համաձայնել ՀԱՄԱՍ-ի պահանջներին նշանակում է ընդունել պարտությունը։ Սա «կազդարարի Իսրայելի թուլության մասին», որը կհրահրի նոր պատերազմներ և կհետաձգի իր հարևանների հետ նոր համաձայնագրերի կնքումը։ «Որովհետև դաշինքներ են կնքվում ոչ թե թույլերի և պարտվածների, այլ ուժեղների և հաղթողների հետ»,- ընգդծել է նա։

«Այդ պատճառով Իսրայելը կշարունակի պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել բոլոր ռազմական նպատակներին»,- վստահեցրել է վարչապետը։