Ո՞ր դեպքում կհեռանան

Ո՞ր դեպքում կհեռանան

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ լրագրողների հարցերին ի պատասխան անդրադարձավ Տավուշից մեկնարկած շարժմանը։ Սիմոնյանի պնդմամբ՝ շարժման առաջնորդների ու մասնակիցների կողմից քաղաքական պահանջ ձևակերպված չէ ու չեն հասկանում՝ ինչի դեմ են պայքարում։

Լրագրողների հարցին՝ ինչքան մարդ պետք է հավաքվի, որպեսզի գործող իշխանությունները հեռանան, նամանավանդ, որ Փաշինյանը ժամանակին խոսել է այդ հնարավորության մասին, Սիմոնյանն արձագանքեց․ «Երբ որ ժողովուրդը ինչ-որ պահանջ կներկայացնի, կտեսնենք, որ դա ժողովրդի կողմից է․․․։ Ի՞նչ քանակ, ինչ քանակից եք խոսում, 2337, ես թիվ չգիտեմ։ Ու ես նման բաների մասին չեմ մտածում»։