Ուժգին երկրաշարժ՝ Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին

Ուժգին երկրաշարժ՝ Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին

Ղազախստանի և Ղրղզստանի սահմանին 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական դիտարկումների և հետազոտությունների ազգային գիտական ​​կենտրոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փորձագետները երկրաշարժն արձանագրել են տեղական ժամանակով 09:12-ին։ 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 194 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը կազմել է 10 կմ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։