Ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի

Ակցիա՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի

Այսօր՝ ապրիլի 26-ին, ժամը 19:00-ին,Պարոնյան-Լեո խաչմերուկում հասարակական մի խումբ գործիչների նախաձեռնությամբ հիշատակի միջոցառում տեղի կունենա՝  Սոնա Մնացականյանի համար, ով 2 տարի առաջ այս օրը , նշված հատվածում վարչապետի ավտոշարասյան զոհը դարձավ՝ դեռևս չծնված երեխայի հետ․

«Ոգեկոչելու ենք Սոնա Մնացականյանի վառ հիշատակը, պահանջելու ենք արդարություն և հատուցում Սոնայի ու նրա չծնված բալիկի համար»,- իր էջում գրել է «Հայաքվե» շարժման ներկայացուցիչ Աննա Կոստանյանը՝ կոչ անելով քաղաքացիներին նշված ժամին ներկայանալ։