Ժողովուրդը ցասման մեջ է, ինքնաբուխ ակցիաներ են կազմակերպվում․ «Էջմիածին» խմբակցության ղեկավար

Ժողովուրդը ցասման մեջ է, ինքնաբուխ ակցիաներ են կազմակերպվում․ «Էջմիածին» խմբակցության ղեկավար

Ի աջակցություն Տավուշի՝ Վաղարշապատի քաղաքացիները քիչ առաջ փակել էին Երեւան-Էջմիածին, Հոկտեմբերյան-Երեւան գլխավոր ճանապարհը։ Ակցիայի սկզբում մի քանի քաղաքացի են եղել, հետո նրանց են միացել տասնյակ ցուցարարներ։

Ինչպես «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Էջմիածին» խմբակցության  ղեկավար Սեւակ Խաչատրյանն ասաց, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 7 ցուցարար, տուգանային հրապարակ են տարել մի քանի մեքենաներ։ Համեմատելով 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված բողոքի ակցիաները՝ Խաչատրյանն արձագանգրեց․ «Մեծ տարբերություն եմ տեսնում, հավաքներն այս օրերին ինքնաբուխ են հիմնականում։ Ես էլ եմ նկատել ու գնացել այդ հավաքին, այսինքն՝ կազմակերպված չի եղել։ Սա խոսում է ժողովրդի ցասման մասին»,-ասաց նա։