Ուկրաինացիներն ամերիկյան զենքով կհարվածեն Ղրիմին․ NYT

Ուկրաինացիներն ամերիկյան զենքով կհարվածեն Ղրիմին․ NYT

Ուկրաինայի Զինված ուժերը կկարողանան օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված ATACMS բալիստիկ հրթիռները Ղրիմի վրա հարվածների համար։ Այս մասին գրել է The New York Times-ը՝ հղում անելով Պենտագոնի անանուն ներկայացուցիչներին։

Ինչպես նշում է հրատարակությունը, ուկրաինական զորքերը կկարողանան օգտագործել վերջերս մատակարարված հրթիռային համակարգերը «Ղրիմում ռուսական ուժերին ավելի արդյունավետ հարվածներ հասցնելու համար»։ 

Նման համակարգերի կիրառման նպատակը կլինի «ավելի մեծ ճնշում գործադրել» թերակղզու վրա։