Բեռլինում մեկնարկել են Ալիևի և Շոլցի բանակցությունները 

Բեռլինում մեկնարկել են Ալիևի և Շոլցի բանակցությունները 

Բեռլինում մեկնարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ընդլայնված կազմով բանակցությունները։

Ալիևը երեկ՝ Շոլցի հրավերով է ժամանել Գերմանիա։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նա կմասնակցի Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը։

Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը հաղորդել էր, որ ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը, երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսական և էներգետիկ թեմաններին առնչվող հարցեր։