Ադրբեջանցին զինամթերք է «գտել» օկուպացված Հադրութում․ ձերբակալել են

Ադրբեջանցին զինամթերք է «գտել» օկուպացված Հադրութում․ ձերբակալել են

Ադրբեջանի ՆԳՆ-ն պնդում է, թե բռնազավթված Արցախի Հադրութի շրջանի գյուղերից մեկի շենքում հայտնաբերվել է 74 ական, 74 նռնակ, ավելի քան 23 հազար պարկուճ և այլ զինամթերք։

Նշվում է, որ օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանները ձերբակալել են մի քաղաքացու, որն, իբր, «զինամթերք հայտնաբերելու մասին չի հայտնել իրավապահներին»։  Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգի 60 պարկուճ։

Փաստի առթիվ հետաքննություն է իրականցվում։