Անհրաժեշտ լինի, կքննարկենք այլ աղբյուրներից գազ գնելու հնարավորությունը

Անհրաժեշտ լինի, կքննարկենք այլ աղբյուրներից գազ գնելու հնարավորությունը

«Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան եւ ավելի շահավետ գնով, ապա մենք պետք է քննարկենք այդ հնարավորությունը: Հակառակը պնդել կնշանակի երկրի պետական շահերին վնասել»։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Ինչ վերաբերում է ռուսական ու ադրբեջանական գազին, շատ դեպքերում շատ դժվար է տարանջատել, որ երկիրը, որ գազ է սպառում, այդ գազն իրականում որ աղբյուրից եկած գազն է: Այսինքն՝ հնարավոր է, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք պայմանագիր եւ ՌԴ-ից գնենք գազը, բայց քանի որ այդ գազամուղները խաչվում են, այդ գազամուղի մեջ որոշակի պահի գազի որոշակի ծավալ լինի ադրբեջանական: Կամ եվրոպական երկրները գնում են ադրբեջանական գազ, բայց իրականում այդ գազի մեջ առկա լինի ռուսական գազ: Սա տեխնիկական հարց է: Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա անհրաժեշտությունն այս պահին չկա»,- ասել է նա։