Իսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) մի շարք հարձակումներ է իրականացրել Լիբանանում շիական «Հզբոլլահ» կազմակերպության զինված թևի թիրախների վրա։ Այս մասին ապրիլի 26-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ը Լիբանանից արձանագրել է հակատանկային հրթիռների երկու արձակում Իսրայելի հյուսիսում գտնվող Հար Դով լեռան ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերն ու հրետանին կրակ են բացել հարձակումների աղբյուրների ուղղությամբ։

«ՑԱԽԱԼ-ի հրետանին և տանկերը հարվածներ են հասցրել հարձակման աղբյուրների վրա։ Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները Լիբանանի հարավում գտնվող Շեբա շրջանում տանկային հարվածով ոչնչացրել են կրակի արձակման կայաններից մեկը»,- ասվում է հայտարարության մեջ։