Գաղտնի ամուսնացել է 71 տարեկան հասակում

Գաղտնի ամուսնացել է 71 տարեկան հասակում

Իսպանիայի ԱԳ նախարար Ժոզեպ Բորելը, ով 71 տարեկան է արդեն, գաղտնի ամուսնացել է։ Նրա կինը Իսպանիայի Սոցիալիստական բանվորական կուսակցության նախագահ, 66-ամյա Քրիստինա Նարբոնն է։ Այս մասին գրում է իսպանական El Pais-ը։ Պսակադրությունը տեղի է ունեցել դեռ այս տարվա հուլիսին։ Ի դեպ, հայտնի է, որ Բորելն ու Նարբոնը միասին ապրում են արդեն 20 տարի։ Նրանց հարաբերությունները սկսվել է 1998-ին։ Երկուսն էլ նախկին ամուսնություններից ունեն երեխաներ։