Տան, գյուղի, ճանապարհի հարց չենք լուծում, մենք այլ հարց ենք լուծում․ Փաշինյան

Տան, գյուղի, ճանապարհի հարց չենք լուծում, մենք այլ հարց ենք լուծում․ Փաշինյան

Մենք եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին։ Եվ սա իրականում շատ կարևոր փուլ է։ Այս մասին կուսակիցների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, սա շատ կարևոր փուլ է ու մենք այս փուլում պիտի շատ ակտիվ լինենք որպես կուսակցություն։  Այո, պարզ է, որ շատ ցավոտ հարցեր կան ու դա ուրիշի տունը չի, դա իմ տունն է, տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ մենք արձանագրենք, որ մենք ոչ մի տան, ոչ մի գյուղի, ոչ մի ճանապարհի հարց չենք լուծում, մենք լուծում ենք Հայաստանի Հանրապետության առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը։ Ու մենք լուծելու ենք այդ հարցը, ուրիշ տարբերակ չունենք, դա մեր առաքելությունն է , դա ՔՊ-ի առաքելությունն է»,- ասել է նա։