Երևանը դիտարկում է Ղազախստանի առաջարկը

Երևանը դիտարկում է Ղազախստանի առաջարկը

Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին ՀՀ ԱԳՆ-ն  կտեղեկացնի դրա շուրջ պայմանավորվածություն ձեռքբերվելուն պես, այս մաիսն Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանը դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին»,- նշեց ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։