Դառը «ճշմարտություն» Արցախի մասին՝ ռուս գեներալի շուրթերով

Դառը «ճշմարտություն» Արցախի մասին՝ ռուս գեներալի շուրթերով

Այսօր պաշտոնական միջացառմամբ ազդարարվել է օկուպացված Ակնայում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի առաքելության ավարտի մասին։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագիր է ստորագրվել ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր տեսակի ռազմական գործողությունների մասին, իսկ երկու ամիս անց՝ 2021 թվականի հունվարի 30-ին, աշխատանքն է սկսել թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգի կենտրոնի փակման արարողության ժամանակ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովը հայտարարել է, որ կենտրոնը տարիների ընթացքում դարձել է բոլոր երեք երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան) զինվորականների համակարգման և համատեղ գործունեության հաջողված օրինակ։

Ռուս գեներալի պնդմամբ, առաջադրված բոլոր խնդիրները լուծվել են բարեկամության և աշխատանքային հարաբերությունների մթնոլորտում.

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ միասին օգտագործվեցին բոլոր հնարավորությունները խաղաղության և կայունության պայմաններում ղարաբաղյան տարածաշրջանի զարգացման համար։ Կենտրոնի գործունեությունը, որը հիմնված է փոխըմբռնման և միջազգային իրավունքի գերակայության սկզբունքների վրա, հնարավորություն է տվել հասնել խաղաղապահ գործողությունների վաղ և հաջող ավարտին և ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը Ղարաբաղից։ Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են իրենց գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների լուծման գործում»։

Փաստորեն, ռուս գեներալն Արցախը հրիուսրի քաշելը, արցախցիներին բռնի տեղահանելն ու մեր պատմական եզերքը հայաթափելը ռուս-ադրբեջանա-թուրքական համագործակցության հաջողված օրինակ է՞ համարում։