Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ,որ Կիրանցում չափագրումների ժամանակ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Րոպեներ առաջ նրան տեղափոխեցին Իջեւանի բժշկական կենտրոն

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր՝ վաղ առավոտից ԱԱԾ եւ ոստիկնական աշխատակիցներ են տարվել Տավուշի մարզի Կիրանց համայնք, որտեղ արդեն սկսել են չափագրման աշխատանքները: Բնակիչները մեզ ահազանգել են,որ իրենց թույլ չեն տալիս մոտենալ այդ տարածքներին,Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը մեզ ասել էր,որ դեռ չեզոք գոտում են աշխատանքներն իրականացնում,իրեն փոխանցել են՝ իբր բնակելի հատվածների չափագրումը ավելի ուշ են անելու։ «Վիճելի տարածքներ կան, մինչեւ հասկանանք»։

Մեզ պատմեցին,որ այժմ փակ են պահում գյուղացիների այգիներ, դաշտեր տանող ճանապարհը, թույլ չեն տալիս մարդկանց բարձրանալ իրենց այգիներ, կան կասկածներ, որ չափագրման աշխատանքները իրականում ոչ թե չեզոք գոտում, այլ հենց հանձնվող տարածքներում են իրականացվում։