Այլ

Ինչպես պարզել՝ թեյը որակյալ է, թե՝ ոչ

Ինչպես պարզել՝ թեյը որակյալ է, թե՝ ոչ

Պարզելու համար, թե արդյոք թեյի հումքը որակյալ է թե չէ, պետք է նայել արդեն պատրաստված եփուկին։ Սովորաբար պատրաստի որակյալ հումքից պատրաստված թեյը ունենում է վառ գույն։ Այս մասին հայտարարել է ռուս մասնագետ Ելենա Ռովկովսկայան։ «Թեյի եփուկի պատրաստումից հետո կարեւոր է, որ բույրը լինի թարմ, գույնը՝ վառ, եփուկը՝ զուլալ, իսկ համը՝ հագեցնող եւ իր տեսակին համապատասխան համային նրբերանգներով։ Եթե այս հատկանիշներից որեւէ մեկը կասկածելի է թվում սպառողի մոտ, ապա հնարավոր է, որ նա ձեռք է բերել ցածրորակ թեյի հումք, կամ այնպիսի հումք, որը պարունակում է արհեստական բաղադրիչներ»,- նշել է մասնագետը։

Մասնագետը նաեւ նշել է, որ շատ կարեւոր է իմանալ, թե որ երկրի հումք է փաթեթավորվել, որքան նատուրալ ապրանք է, ինչպիսի փաթեթավորում է իրականացվել եւ այլն։ Որակի ցուցիչ կարող է հանդիսանալ՝ գինը։ Որքան այն թանկ է եւ գնված հուսալի վայրից, այնքան ավելի ապահով կարող է լինել մարդը, որ այն որակյալ է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image