Սննդաբան Քեյթլին Բիլը ներկայացրել է հինգ ըմպելիքներ, որոնք կարող են նպաստել երկարակեցությանը։ Այս մասին հայտնում է Health պարբերականը։ Առաջին տեղում նա նշել է կանաչ թեյը։ Օրական երկու բաժակ կանաչ թեյի օգտագործումը կարող է նպաստել, որպեսզի մարդու մոտ նվազի սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդություններ ունենալու հավանականությունը։
Մյուսը, ըստ մասնագետի, սուրճն է։ Նրա խոսքով՝ սուրճը պարունակում է պոլիֆենոլներ, եւ անտիօքսիդանտներ, որոնք կարող են օգնել օրգանիզմի բջիջներից վնասվելուց եւ նվազեցնում են խրոնիկ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։ Երրորդը՝ սեւ թեյն է։ Սեւ թեյի կազմում կան նյութեր, որոնք չկան սուրճի կամ կանաչ թեյի բաղադրությունում, սակայն օգտակար են մարդու համար։
Սննդաբանը նաեւ խորհուրդ է տալիս օգտագործել մաքուր ջուրը, ընդգծելով, որ օրգանիզմի առողջության համար մաքուր ջուրն ունի անփոխարինելու նշանակություն։ Հինգերորդ տեղում՝ Բիլը նշել է կեֆիրը, որպես մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունեցող ըմպելիք։