Այլ

Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ

Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․
«Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև։

Իսրայելի Կնեսեթը կճանաչի, թե չի ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, կիմանանք մոտ ժամանակները:
Թե ինչի համար է Իսրայելի արտգործնախարարն այդ հարցը մտցրել խորհրդարան, հասկանալի է, Թուրքիայի հետ հարաբերությունները լարվում են և այդ քայլով ցանկանում է հավասարակշրել Գազայի ցեղասպանության Թուրքիայի մեղադրանքներին:

Արցախի անկման գործում վճռորոշ դեր է կատարել Իսրայել՝ իսրայելական զենքերը, ռազմական խորհրդատուներն ու մասնագետները, հրեական լոբբին ու համաշխարհային մամուլի վրա հրեաների ունեցած ազդեցությունը: Նաև, Արցախում փորձարկում էին հետագայում Գազայի շրջափակման և նույն մոդելով այնտեղ եւս նույն սցենարով էթնիկ զտում կազմակերպելը: Մյուս կողմից Ադրբեջանին աջակցելով, դիմացը ստացել են Ադրբեջանի տարածքն Իրանի դեմ օգտագործելու թույլտվությունը:

Բայց մեզ հիմա այլ բան պետք է հիմա հետաքրքրի:

Ադրբեջանում Իսրայելի ազդեցությունը հսկայական է, հատկապես այնտեղ հզոր են հետախուզական կառույցները: Իրանի օրինակով մենք տեսանք, թե որքան ահարկու է ՄԱՍԱԴԻ հնարավորությունները: Բնականաբար, Ադրբեջանում էլ է այդ կառույցը խորքային կերպով ներթափանցած:

Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրումը ծանր վիճակի մեջ է դնում Ադրբեջանին, որը ստիպված է լինելու ընտրություն կատարել, եթե այդ հակամարտությունը խորանա և արդեն գործողությունների փուլ մտնի:
Դա մի ընտրություն է, որը կարող է փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, նաև՝ հետևանքներ ունենալ Արբեջանի համար»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image