Միջազգային

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Մահացել է ՌԴ ՊՆ նախկին նախարար Սերգեյ Իվանովը

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար, Կրեմլի աշխատակազմի նախկին ղեկավար և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը մահացել է 73 տարեկան հասակում։

Նա աշխատել է Պուտինի հետ ՊԱԿ-ում, ԱԴԾ-ում և Ռուսաստանի կառավարությունում։ Ժամանակին Իվանովը համարվում էր Պուտինի իրավահաջորդը, սակայն նախագահ դարձավ Դմիտրի Մեդվեդևը։


Փետրվարի 4-ին Իվանովը հրաժարական է տվել շրջակա միջավայրի պաշտպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից։

Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից, նախկինում գրեթե հինգ տարի զբաղեցրել էր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ 2026 թվականի փետրվարի 16-ին նախագահ Վլադիմիր Պուտինը նրան հեռացրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդից։

Նախագահ Բորիս Ելցինի օրոք Իվանովը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2001 թվականի մարտին Պուտինի օրոք դարձել է պաշտպանության նախարար։ Նա ղեկավարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչև 2007 թվականի փետրվարը, իսկ ավելի ուշ՝ վարչապետ Պուտինի կառավարությունում եղել է փոխվարչապետ։

Վերջին տարիներին Իվանովը ձեռնպահ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image