ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ

ՌԴ-ն հետախուզում է հայտարարել Արսեն Ավակովի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ տվյալների բազայում հետախուզման քարտ է հայտնվել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար, հայազգի գործիչ Արսեն Ավակովի վերաբերյալ, ում ՌԴ արդարադատության նախարարությունը ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ռեգիստրում։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Արսեն Բորիսովիչ Ավակովը ծնվել է 1964 թ․ Բաքվում, ինչպես նաև հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով, բայց կոնկրետ որ հոդվածով՝ չի մանրամասնվում։