Փհենյանը սպառնում է ԱՄՆ-ին և Սեուլին

Փհենյանը սպառնում է ԱՄՆ-ին և Սեուլին

Հյուսիսային Կորեայի զինվորականները պատրաստ են ռազմական միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դեմ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի ինքնիշխանությանը սպառնացող սադրանքների, հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Կիմ Գան Իրը, որի խոսքերը մեջբերել է երկրի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Ինչպես պարզաբանել է պաշտպանության փոխնախարարը, վերջերս Հարավային Կորեան սկսել է թռուցիկներ բաժանել ԿԺԴՀ սահմանամերձ շրջաններում, ինչը Հյուսիսային Կորեայի իշխանությունները համարել են «հոգեբանական դավադրություն»։ 

Նրա խոսքով, աճում է նաև ծովային սահմանի խախտումների թիվը, այդ թվում՝ շարժական պարեկության համար։
«Ծովային սահմանի հաճախակի խախտումները կհանգեցնեն վտանգավոր հետեւանքների. Մենք երբեք չենք հատել հյուսիսային սահմանագիծը: Մենք արդեն զգուշացրել ենք, որ կարող ենք անհրաժեշտ ռազմական միջոցներ ձեռնարկել մեր ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար»,- ասել է Կիմ Գան Իրը։ 

Պաշտպանության փոխնախարարը զգուշացրել է, որ միջոցառումները կարող են իրականացվել «ցանկացած պահի, լինի դա ջրում, թե ցամաքում»։