Բաքվի դատարանը նոր որոշում է կայացրել Ռուբեն Վարդանյանի շինծու գործով

Բաքվի դատարանը նոր որոշում է կայացրել Ռուբեն Վարդանյանի շինծու գործով

Բաքվի դատարանը քննել է անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի նախկին պետնախարար, բարերար ու գործարար Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցի երկարաձգման դեմ բողոքը:

Հիշեցնենք, որ օրերս դատարանը 5-ամսով երկարաձգել էր Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նոր որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատավարության ժամանակ։

Ըստ այդմ, Ռուբեն Վարդանյանի բողոքը չի բավարարվել և կալանքի ժամկետը մնացել է ուժի մեջ։