Թեհրանն ու Բաքուն հաղթահարե՞լ են ճգնաժամը. հայտարարություն

Թեհրանն ու Բաքուն հաղթահարե՞լ են ճգնաժամը. հայտարարություն

Իրանի հարաբերություններն Ադրբեջանի հետ զարգանում են ճիշտ ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասիր Քանանին։

«Իրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության գործունեության վերսկսումը երկու երկրների համագործակցության և հարաբերությունների զարգացման համաձայնեցված հարցերից մեկն էր։ 
Հուսով ենք, որ համատեղ համագործակցության շրջանակներում այս հարցը կլուծվի»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակումից հետո երկու երկրների հարաբերությունները լարվել էին, իսկ Բաքուն դադարեցրել էր դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունն Իրանի մայրաքաղաքում: