Ինչ էր նշանակում Մայր Աթոռի հայտարարությունը

Ինչ էր նշանակում Մայր Աթոռի հայտարարությունը

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Հայ Եկեղեցու նվիրապետությունը Եկեղեցու պաշտոնյաների նվիրական, այսինքն՝ սրբազան իշխանությունն է, որը շնորհվում է ի վերուստ՝ ձեռնադրության և օծման միջոցով:
2. Հայ Եկեղեցու նվիրապետությունն ունի 9 աստիճան:
3. Նվիրապետության բարձր աստիճաններից է եպիսկոպոսությունը:
4. Բարձր հոգեւոր դասերում զանազանվում են առավել գերակա տիտղոսակիրներ՝ ըստ վարչական պատասխանատվության կամ վաստակի, ինչպիսին է արքեպիսկոպոսությունը:
5. Համաձայն 2009 թվականի նոյոմբերի 4-ի թեմական ներկայացուցչական ժողովի կողմից ընդունված ,«Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու թեմական կանոնադրության» 1.1 հոդվածի՝ Թեմը աշխարհագրական որոշակի տարածքում գործող Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական համայնքների (այսուհետեւ` ծուխի), կազմավորվող ծուխերի եւ վանքերի միությունն է` ընդ իշխանությամբ թեմակալ առաջնորդի:
6. Նույն կանոնադրության 1-ին հավելվածի 1.1 հոդվածի «գ »կետի համաձայն՝ Թեմակալ առաջնորդի պաշտոնավարությունը դադարեցվում է առաջնորդի դիմումի համաձայն:
Վերոգրյալը ամփոփելով՝

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է պահպանել Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետությունը՝ սրբազան իշխանություն, ինչպես նաև նվիրապետության բարձր աստիճանը՝ արքեպիսկոպոսությունը(այսինքն շարունակում է մնալ սրբազան, հոգևորական):

Համաձայն նշված նորմերի ժամանակավորապես դադարում է միայն Բագրատ Սրբազանի եկեղեցական ծառայությունը Տավուշի թեմի առաջնորդությունում: