Խորհրդարանը բեկանեց Զուրաբիշվիլիի վետոն. ի՞նչ է սպասում հետո

Խորհրդարանը բեկանեց Զուրաբիշվիլիի վետոն. ի՞նչ է սպասում հետո

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա երկրի նախագահի վետոյի հաղթահարմանը։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Այսպիսով, հարցը վերջնական քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին։
Գրել էինք, որ այսօր խորհրդարանական կոմիտեն վիճելի օրենքի վրա՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն վերացնելու ընթացակարգ էր սկսել:

Ավելի վաղ երկրի ղեկավարը, ով դեմ է օրենքին և դա համարում է ռուսական, պահանջել էր, որ օրենքը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը անմիջապես չեղարկվի։ Սա Զուրաբիշվիլիի միակ դիտողությունն է:
Այսօրվա նիստին մասնակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչները, որոնք կտրականապես դեմ են օրինագծին: