Արսեն Գրիգորյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Արսեն Գրիգորյանը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի գրառումը

Էրեբունու ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել մոտ 30 անձինք, որոնք բոլորը հետզհետե ազատ են արձակվում։ Բերման ենթարկվածների մեջ էր զոհվածի ծնող Զավեն Մկրտչյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը, անչափահաս տղաներ։

Արսեն Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվեց «Էրեբունի» ԲԿ։

Ի՞նչն էր հիշարժան․ բերման ենթարկվածները ՀՀ բոլոր մարզերից ու գյուղերից էին՝ Չարենցավան Արմավիր, Իջևան։ Կային անգամ ՌԴ-ից ժամանածներ։

Ինչի՞ մասին է սա վկայում։ Շարժումն ընդգրկել է ողջ ՀՀ-ն, տարարծում գտել սփյուռքում և անկասելի դարձել։