Զելենսկուն ցավալի լուր են հայտնել 

Զելենսկուն ցավալի լուր են հայտնել 

Sky News-ի վերլուծաբան Ջոն Սփարկսն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձ-հրավերը, որը ձայնագրվել է Խարկովում, չի ստիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին գալ Շվեյցարիայում նախանշված Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովին։

Նրա խոսքով՝ Սի Ծինփիինն ավելի վաղ հասկացրել է, որ ուկրաինական հակամարտությունն իր հետ կապ չունի։
«Կարծում եմ՝ քիչ հավանական է, որ Զելենսկու տեսահոլովակը, որը նա ձայնագրել է Խարկովի ավերակների ֆոնին, կարողանա ստիպել Սի ՞Ծինփինին փոխել իր դիրքորոշումը», - ասել է Սփարկսը։

Նրա համոզմամբ, այս պահին Կիևի ռեժիմի կողմից իրականացվող PR-արշավները կորցրել են իրենց ազդեցությունը ոչ միայն աշխարհի, այլև Ուկրաինայի ամենամոտ դաշնակիցների վրա։