Ընդդիմադիր նախագահը միավորվելու կոչ է արել ընդդիմությանը

Ընդդիմադիր նախագահը միավորվելու կոչ է արել ընդդիմությանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին ընդդիմադիր ուժերին հրավիրել է ստորագրել բարեփոխումների հռչակագիր, որոնք պետք է իրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում։
Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը որոշել է ապագա ծրագիր ներկայացնել, որի շուրջ հրավիրում են միավորվել ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին: 

Այս ծրագրի իրականացումը պարտադիր է ոչ միայն եվրաինտեգրման, այլև Վրաստանում ժողովրդավարության և արդար պետության հաստատման համար, ընդգծել է նախագահը:

Նախագահը կողմ է արտահայտվել օտարերկրյա գործակալների մասին օրենքը չեղյալ հայտարարելու, համաներում անցկացնելու, ինչպես նաև դատարանների ու ներքին գործերի նախարարության բարեփոխման օգտին։

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ հռչակագիրը չի ենթադրում ընդդիմության համար ընտրությունների ժամանակ միասնական ընտրական դաշինքի մեջ միավորվելու պարտավորություն։

Վրաստանի ղեկավարը հայտարարել է, որ ԵՄ-ին երկրի ինտեգրման գործընթացը հնարավորինս արագ վերսկսելու համար ինքը ԵՄ կառույցներին կներկայացնի իր կողմից կազմված ծրագիրը։