Ավելի քան 2000 մարդ կարող է մահացած լինել. ի՞նչ է հայտնի

Ավելի քան 2000 մարդ կարող է մահացած լինել. ի՞նչ է հայտնի

Պապուա Նոր Գվինեայի կենտրոնական շրջանում զանգվածային սողանքի հետեւանքով փլատակների տակ է մնացել ավելի քան 2 հազար մարդ։ Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների արձագանքման ազգային կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Արդյո՞ք այս բոլոր մարդիկ մահացած են համարվում, չի նշվում։

Նշվում է, որ զանգվածային սողանքը լուրջ ավերածություններ է առաջացրել, փլուզվել են շենք ու շինություններ, բազմաթիվ տներ և հողամասեր անցել են գետնի տակ:

Ավելի վաղ ավստրալական ABC հեռարձակող կորպորացիան՝ հղում անելով տեղի իշխանություններին, հայտնել էր, որ բնաղետի հետևանքով զոհվել է շուրջ 670 մարդ։