Առանց Մոսկվայի՝ ոչ մի գագաթնաժողով. Պեկինը մերժեց Կիևին

Առանց Մոսկվայի՝ ոչ մի գագաթնաժողով. Պեկինը մերժեց Կիևին

Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հարցով խաղաղ կոնֆերանս անցկացնելու օգտին, որը կճանաչեն և՛ Մոսկվան, և՛ Կիևը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չինաստանին հրավիրել էր մասնակցելու հունիսին Շվեյցարիայում կայանալիք խաղաղության համաժողովին։

Չինաստանի ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում Պեկինը միշտ պահպանել է անկողմնակալ և անաչառ դիրքորոշում՝ պնդելով հրադադարի հաստատումը և բանակցությունների խթանումը։

«Չինաստանը խրախուսում և աջակցում է բոլոր ջանքերը, որոնք նպաստում են ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև աջակցում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից ճանաչված միջազգային խաղաղության համաժողովի ճիշտ ժամանակին գումարմանը՝ բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ և խաղաղության բոլոր նախաձեռնությունների անաչառ քննարկմամբ»,-ընդգծել է Նինը: