Զոհերի թիվը հասել է 170-ի. Բրազիլիայում ողբերգություն է

Զոհերի թիվը հասել է 170-ի. Բրազիլիայում ողբերգություն է

Առնվազն 169 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է G1 պորտալը՝ հղում անելով Ռիո Գրանդե դու Սուլ նահանգի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը, որը գտնվում է Արգենտինայի և Ուրուգվայի հետ սահմանին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բնաղետի հետևանքով զոհվել է 143 քաղաքացի: Հրատարակության տվյալներով՝ տուժել է 806 մարդ, իսկ 56 բնակիչ անհետ կորել է։ 

Ըստ իշխանությունների՝ ավելի քան 581 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները հեղեղումների և փոթորիկների պատճառով, որոնք վնաս են հասցրել շրջանի ավելի քան 2,3 միլիոն բնակիչներին։

Մայիսի սկզբին Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք առ այսօր սաստկացնում են պատուհասած բնաղետի հետևանքները: