Ընդդեմ նախագահի վետոյի. Վրաստանի խորհրդարանն ընթացակարգ է սկսել

Ընդդեմ նախագահի վետոյի. Վրաստանի խորհրդարանն ընթացակարգ է սկսել

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը սկսել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն վերացնելու ընթացակարգը։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նշվում է, որ հանձնաժողովի նիստին մասնակցում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները:
Եթե ​​հանձնաժողովը հավանություն տա նախագահի վետոն վերացնելուն, հարցը քվեարկության կդրվի լիագումար նիստում, որը կկայանա մայիսի 28-ին։