Նա միշտ չկար․ ո՞նց եղավ, որ գիշերով  Դեբեդում «Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ» էր  անում․․․

Նա միշտ չկար․ ո՞նց եղավ, որ գիշերով  Դեբեդում «Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ» էր  անում․․․

Անհնարին է չնկատել ու չարձագանքել։ Այս իշխանության օրոք ինչ ողբերգություն, արհավիրք, սպանդ ասես տեղի չի ունեցել։ Թվարկելու իմաստ չկա, նմանատիպ ողբերգությունների  ամենորյա ռեժիմի մեջ ենք։ Յուրաքանչյուր ողբերգությունից  հետո, մարդիկ միմյանց հարցնում էին՝ Փաշինյանն էլի չերևա՞ց, չցավակցե՞ց․․․Այդպիսի ժամանակ այնպես էր անցնում «գետնի տակ», այնպես էր անհետանում իզութոզով, որ հավքն իր թևով, օձն իր պորտով նրան գտնել չէր կարող։ Ու՞ր էր, երբ մի ամբողջ Արցախ հայաթափվում էր, երբ Արցախը սովամահ էր լինում, մի «շրշյուն անգամ չկար» ։

Ու՞ր էր, երբ 15 զինվորներ մոխրացան։ Ոչ մի ձայն։ Ու՞ր էր , երբ հայ ժողովուրդը խելագարված իր երեխեքի ոսկորներ էր ամփոփում․․․ Կամ երբ իր շարասյունը հղի կնոջը՝  երեխայի հետ ջնջեց աշխարհի երեսից․․․ՈՒ՞ր էր։ Նման պահերին նա  չէր լինում ու բազում անգամ  մամուլն անդրադարձել է, որ ժողովրդի ցավին անհաղորդ է, անզգա ու միայն շոուների ժամին է երևում․․․ Երեկ այդ ի՞նչ պատահեց, որ աղետի վայր, Դեբեդ էր գնացել։ Երեկ ինչու՞ այդպես սիրառատ դարձավ, նույնիսկ գիշերով էին նկարահանում, թե ինչպես է Դեբեդին նայում։ Մենք չիմացանք, թե ու՞ր էր նա, երբ պարկերով գետնին թափված էին զոհվածների մարմինները, չիմացանք, թե տասնյակ հազարավոր մեր զոհերի,  հաշմանդամների ցավին նա տեղյա՞կ էր կամ ուր էր։ Չհասկացանք, թե ինչու՞ նրա հրամանով Եռաբլուրում քարշ էին տալիս զոհվածների ծնողներին, որ ինքը կարողանա Եռաբլուր մտնի․․․ Երեկ էլի զոհ ունեինք, գոնե մի անգամ ցավակցե՞լ է զոհվածի ընտանիքի․․․ Իսկ երեկ ուրիշ էր։ Նա պետք է Դեբեդում լիներ, որովհետև ժողովուրդը գնացել էր նրա հետևից։ Նա պետք է շոու սարքեր,  գիշերով «Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ» աներ։ Իմ բառերը չեն, Թումանյանինն են․․․ Արցախը կորցնելուց, Հայաստանը մասնատելուց, մեր ոսկե գենոֆոնդը Եռաբլուր ճամփելուց ու հաշմանդամ դարձնելուց, մեր տարածքները թշնամուն հանձնելուց, ողջ Հայաստանը աղետի գոտի դարձնելուց  նա չկա․ ո՞նց եղավ, որ գիշերով  Դեբեդում «Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ» էր  անում․․․  Մտքում գծագրելով այն տարածքները, որ պետք է հանձնի թշնամուն։ 
Հայաստանի ցավը ժողովրդինն է, իշխանությունը վաղուց է ապացուցել, որ ինքը կապ չունի ժողովրդի ցավի հետ։