Ո՞վ է բերետավորների կողմից վիրավորված 44-օրյայի մասնակիցը

Ո՞վ է բերետավորների կողմից վիրավորված 44-օրյայի մասնակիցը

Համացանցում կադրեր են տարածվում, թե ինչպես են Նոր Նորքի ոստիկանական բաժնից դեպի Շտապ օգնության մեքենա ուղեկցում 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Գրիորգյանին։ 44—օրյայի մասնակցին բռնությամբ բերման ենթարկելու ժամանակ վանսել են կարմիր բերետավորները։  Այս մասին «հրապարակի» հետ զրույցում ասաց Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցողներին վաղ առավոտից իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«44-օրյայի մասնակից Սամվել Գրիգորյանը մինչև հիմա մարմնում բեկորներ ունի, ու մինչ բերետավորները իր ձեռքերը կոլորեին, զգուշացրել է, որ իրեն չի կարելի բռնի ուժով տեղափոխել, որովհետև մարմնի մեջ բեկորներ կան, սակայն ոլորելով բերման են ենթարկել, ու սպազմ է տվել՝ չէր կարողանում շարժել ոտքը, ձեռքը»,- տեղեկացրեց Հարությունյանը։
Նա նշեց, որ ոստիկանական բաժանմունքից անմիջապես շտապ օգնությանը կանչ են տվել ու տեղափոխել 44-օրյայի ամսնակցին հիվանդանոց։